«TalkTime» հաղորդաշարի հյուրն էր դերասանուհի Անի Ղազարյանը, որը մի շարք ֆիլմերի գլխավոր հերոսուհին է և հարցազրույցի ընթացքում պատմել է «Իշխանություն» ֆիլմում իր դերի մասին:
«Հիմնական կառուցվածքային գիծը Ալիսայի, իհարկե սցենարիստինն է, քանի որ ինքն է գրել և ստեղծել ընդհանրական կերպար։ Ես նայել եմ և ուսումնասիրել դաշտը, դիտել տարբեր հարցազրույցներ, փորձել հասկանալ՝ ինչ իրավիճակների միջով են անցել մի շարք գործիչներ 2018 թվականի ժամանակ և շատ հավանական էր, որ շատերը տեսնեն և իրենց գտնեն այդ կերպարում, բայց մեծամասամբ հետևել եմ Արփինե Հովհաննիսյանին և Անժելա Էլիբեգովային»,- ասաց Անի Ղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: