Իրանում դերասանուհի Բարան Քոուսարիի դեմ գործ է հարուցվել հանրության առաջ առանց հիջաբի հայտնվելու համար
Advertisement 1000 x 90

Իրանում դերասանուհի Բարան Քոուսարիի դեմ գործ է հարուցվել հանրության առաջ առանց հիջաբի հայտնվելու համար

Իրանում գործ են հարուցել հայտնի դերասանուհի Բարան Քոուսարիի դեմ՝ հանրության առաջ առանց հիջաբի հայտնվելու համար։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ մայիսի 5-ին դերասանուհին առանց հիջաբի մասնակցել է դերասան Հեսամ Մահմուդիի հուղարկավորության արարողությանը։ Արարողությունից դերասանուհու լուսանկարները, նշում է գործակալությունը, միանգամից հայտնվել են համացանցում եւ որոշ լրատվամիջոցներում։

«Հիջաբը չպահպանելու համար այս դերասանուհու նկատմամբ հարուցվել է դատական ​​գործ, որն ուղարկվել է համապատասխան մարմիններ»,- ասվում է հաղորդագրությունում։

news.am