Հինգ տարվա դադարից հետո Բեյոնսեն սկսել է առաջին մեծ շրջագայությունը
Advertisement 1000 x 90

Հինգ տարվա դադարից հետո Բեյոնսեն սկսել է առաջին մեծ շրջագայությունը

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն հինգ տարվա լռությունից հետո բացել է «Renaissance» համաշխարհային շրջագայությունը։ Առաջին համերգը տեղի է ունեցել Ստոկհոլմում, այն հավաքել է ավելի քան 50 հազար մարդ։ Աստղը հայտնվել է թռչող ձիու վրա եւ միայն դրանից հետո է բեմ իջել։

Ելույթի ընթացքում Բեյոնսեն փոխել է բազմաթիվ զգեստներ՝ սկսած այլմոլորակայինների կոստյումից մինչեւ կիպ կոմբինեզոն, որում ամբողջովին մերկ է թվացել։

Հիշարժան կերպարներն էին նաեւ՝ մեղվի տարազը եւ, իհարկե, զգեստը, որը փերֆոնմանսի ձեւաչափով հենց ներկայացման ընթացքում «ներկվել է» ուլտրամանուշակագույն լամպով։

Սակայն շոուի ժամանակ երգչուհին շատ չի պարել։ Հաղորդվում է, որ ներկայացման նախօրեին նա տրավմա է ստացել։

Ըստ երգչուհու պաշտոնական կայքի՝ շրջագայությունը կավարտվի սեպտեմբերի 27-ին Նյու Օռլեանում կայանալիք համերգով: Շրջագայության ընթացքում երգչուհին ելույթ կունենա Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Իսպանիայում, Լեհաստանում։

news.am