Անի Գրիգորյանի նոր հաղորդումը. ինչո՞ւ է այն նվիրված հանգուցյալ երիտասարդին, և ի՞նչ կապ կար նրանց միջև
Advertisement 1000 x 90

Անի Գրիգորյանի նոր հաղորդումը. ինչո՞ւ է այն նվիրված հանգուցյալ երիտասարդին, և ի՞նչ կապ կար նրանց միջև

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ պայծառատես Անի Գրիգորյանը պատրաստվում է նոր հաղորդաշար ներկայացնել հանդիսատեսին` «Պայծառատեսություն հանուն բարության» խորագրով: Մեզ հետ զրույցում Անին հաստատեց տեղեկությունը: Չցանկանալով մանրամասներ տրամադրել, այնուամենայնիվ, պայծառատեսը մի քանի չակերտներ բացեց` նշելով, որ հաղորդումը, հավանաբար, եթերում կլինի մարտի 1-ից.

«Իմ հեղինակած հաղորդումը ամենայն հավանականությամբ եթերում կլինի մարտի 1-ից`«Կենտրոն» հեռուստաընկերությամբ: Անկեղծ ասեմ, շատ հետաքրքիր հաղորդում է: Չեմ ասում նրա համար, որ նախաձեռնողը ես եմ, այլ իսկապես` որպես դիտորդ հաղորդումը կարծում եմ ստացված է: Այս անգամ ինձնից բացի որևէ այլ փորձագետ ներառված չէ հաղորդմանը»:

Խոսելով իր հաղորդման հյուրերի մասին`Անին նշեց.

««Պայծառատեսություն հանուն բարության» հաղորդմանը մասնակցել են մարդիկ, ովքեր հայտնի չեն: Մեր նկարահանող խումբը եղել է Հայաստանի տարբեր մարզերում, նկարահանել մարդկանց `ցուցաբերելով օգնություն: Չեմ ուզում շատ մանրամասներ ասել և իմ աշխատանքը գովաբանել, դուք ինքներդ կտեսնեք և ձեր կարծիքը կհայտնեք»:

Պայծառատեսը նշեց, որ այս հաղորդումը նվիրված է մի երիտասարդի հիշատակին.

«Իմ հաղորդումը նվիրված է Սուրեն Ասլանյան անունով և Կոտ մականունով մի շատ լավ երիտասարդի հիշատակին: Թե ինչ կապ կա իմ ու հանգուցյալի միջև, չեմ ուզում ասել. Հետևելով իմ հաղորդումներին`կիմանաք, թե ինչպես ենք ծանոթացել և ինչ է կապում մեզ»:

Անին նշեց, որ այս հաղորդմանը հաջորդելու է մեկ այլ հաղորդում, որին, սակայն, մասնակցելու է ոչ միայն ինքը, այլև աշխարհի տարբեր փորձագետներ.

«Այսպես ասած` ես իմ ուժերն եմ փորձելու միջազգային ասպարեզում գործող փորձագետների հետ: Նույնպես շատ լավ հաղորդում է լինելու, բայց այս հաղորդման մասին խոսելն իսկապես դեռ վաղ է»:

asekose.am