Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նրոք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այն նախաձեռնվել է մայիսի 28-ին «Մուրացան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։
Այդ օրը, ժամը 07։50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 3 ամսական աղջնակ է, ով հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնութան բժիշկների խմբի կողմից Այգեստան փողոցի տներից մեկից։
Երեխայի 23-ամյա մայրը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իր աղջնակը առողջական խնդիրներ չի ունեցել։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։