Աշխարհում ամենահազվադեպ հանդիպող աչքի գույնը մանուշակագույնն է: Մանուշակագույն աչքի գույն ունեն այն մարդիկ, ովքեր ենթարկվել են գենետիկական մուտացիայի: Ծննդից հետո այս մարդիկ ունեն նորմալ աչքի գույն՝ կապույտ կամ մոխրագույն: Բայց հետո վեց ամսվա ընթացքում աչքի գույնը սկսում է փոխվել դեպի մանուշակագույնը: Այս գործընթացը տևում է մոտ վեց ամիս: Սեռական հասունացման շրջանում այդ գույնը դառնում է կամ մուգ մանուշակագույն, կամ կապույտ-մանուշակագույն և մնում է այդպիսին:
Տեսողության վրա այսպիսի գույնը չի ազդում: Բայց այսպիսի աչքերի գույն ունեցող մարդկանց մոտ կարող են առաջանալ սրտային հիվանդություններ: Բայց մանուշակագույն աչքերով մարդկանց միայն 7% -ն է հիվանդանում սրտային հիվանդություններով: Եվ այդ ցավալի տոկոսի մեջ է մտել նաև հայտնի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը, ով ուներ հազվագյուտ մանուշակագույն աչքեր: