Ալեն Սիմոնյանը 13 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է Լոնդոն՝ բյուջեի հաշվին, բնականաբար։ Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահի հետ է հանդիպել, ինչը կարող էր միայնակ անել և պատվիրակությունը բացարձակ պարտադիր չէր, Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ է հանդիպել, Լորդերի պալատի խոսնակի հետ, Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահի հետ, ինչպես նաև Մշակույթի նախարարի հետ։
Այս գործողությունները կարելի էր անել միայնակ, կամ ու երկու հոգով, կամ այնպես, ինչպես անում են եվրոպացի պաշտոնյաները, ովքեր գալիս են Հայաստան, բայց մեկնել Լոնդոն 13 հոգանոց պատվիրակությամբ, որևէ բացատրություն չունի։ Ի թիվվերջո, սա ֆուտբոլ չէ, որ 11 խաղացողի ներկայությունը պարտադիր լինի խաղադաշտում, եթե, իհարկե, կարմիր քարտ չկա։
Բայց, սա դեռ ամենը չէ․ Ալեն Սիմոնյանն իր հետ Լոնդոն է տարել կնոջն ու դստերը։ Ավելին, պաշտոնական հաղորդագրություններից շատ են Ալեն Սիմոնյանի այն լուսանկարները, որտեղ նշում է արել՝ աշխատանքից հետո։
ՔՊ-ականները, Ալեն Սիմոնյանը, նրա ընտանիքի անդամները շրջել են Լոնդոնում, լուսանկարվել, Ալեն Սիմոնյանը դստերը ցույց է տվել հայտնի Լոնդոնի կամուրջը, այցելել են Բրիտանական թանգարան, լուսանկարվել Անահիտ աստվածահու քանդակի հետ, իսկ կինը երեկոյան Լոնդոնից հրապարակումներ է արել և մակագրել․«Կյանքը եռում ա»։ Իհարկե, եռում ա։