«Լսի՛ր, պատվերով ու վարձով գրող…». Սերժ Սրապիոնյան
Advertisement 1000 x 90

«Լսի՛ր, պատվերով ու վարձով գրող…». Սերժ Սրապիոնյան

Սերժ Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄՈՒԿՆ ԷԼ ԱՂԱՆՁ ՈՒՏԵԼ ԳԻՏԵ՞

(Ժողովրդական)

Արցախում մի ժամանակ իրեն լրագրող կարծող մի անհայտ կենդանատեսակ էր ապրում (վայթե հիմա էլ կա)։ Էս նորահայտ կենդանու վարքագիծը անհասկանալի էր (է) թե՛ կենդանաբանական, թե՛ բուսաբանական, թե՛ մարդաբանական տեսանկյունից։ Նա սիրում էր… պառկել։ Պառկում էր, ուր պատահեր, ում հետ և ինչպես պատահեր։ Նրա ուսմունքը «թաք մի կտոր հաց ունենամ»-ն էր։ Բայց քանի որ անհայտ կենդանատեսակ էր, նաև դժվար ճանաչելի էր։ Այդ էր պատճառը, որ սթափ մարդիկ ուշ հասկացան հացկատակ էս կենդանուն, ուստի և ուշ, բայց փառահեղ քոթակեցին։

Սա` էս «լրագրողը», ոչ մի միտք, հասկանու՞մ ես, սիրելի՛ ընթերցող, ո՛չ մի միտք չի «երկնել» անգամ այն ժամին, երբ իր հայրենիքը, ասել է թե` իր տունուտեղը, (օջախն էլի), իր ընտանիքով (իրեն հարազատ լեզվով` օղլուշաղով), հանել են աճուրդի։ Նա այս դեպքում ձուկ է` խոսելու անկարող։ Որովհետև … դեռ լափի կորուստ չի զգում։
Սա` իբրև ծանոթություն։

Զարմանալին այն է, որ այս կենդանին, փորձում է ինձ դասեր տալ գրականությունից, հասկանո՞ւմ ես, սիրելի՛ ընթերցող, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ։
Այս ողորմելին մոռանում է կամ ուզում է մոռանալ, թե ովքեր են եղել գրականության ի՛մ ուսուցիչները։ Ասեմ, որ համրանա. Հր. Թամրազյան, Էդ. Ջրբաշյան, Ս. Սարինյան, Ս. Արզումանյան, Վ. Նալբանդյան, Ալ. Շարուրյան, Վ. Գաբրիելյան։ Նրանք ուղիղ իմաստով են իմ ուսուցիչները։ Իսկ նրանց հետ ու նրանցից զատ` Հայ գրականության բոլոր մեծերը, նաև համաշխարհային գրականության տիտանների մեծ մասը։ Սա էլ` ի գիտություն գավառացի լափապաշտի։

Ինքս տանել չեմ կարողանում գլուխգովանությունը, բայց երբ դիմացինդ անուղղելի տգետ ու պատեհապաշտ է, ստիպված ես սովորեցնել անգամ աքսիոմատիկ ճշմարտություններ։

Լսի՛ր, պատվերով ու վարձով գրող ճիճու՛, ես շատ լավ գիտեմ քո ակնոցավոր վախկոտ, բութ, անսուրբ, հայրենադավ պատվիրատուին ու քեզ նման ոչնչությանը։ Ես հինգ րոպեում մոռանում եմ այնքան, ինչքանի կեսը դու և քո «պատրոնը» չեք կարող սովորել ձեր անփառունակ կյանքի ողջ ընթացքում։ Այո՛, Լևոն Ջավախյանը արդի հայ գրականության ԽԻՂՃՆ է։ Սակայն դա քո խղճուկ էության ու չգո մտքի համար անհասկանալի և անհասանելի իրողություն է։ Ողորմելի՛, քո տեսակի համար է դեռ մեկ դարից էլ առաջ Մեծն Ջիվանին կապարակնքել հայտնի միտքը. «Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,
Մեջքը դեմ է տվել, խելքի՛ աշեցեք»։

Քո ականջներից ձերդ ոչնչությանը հեշտ է ճանաչել, իմ սուր ճանկերից քեզ հեռու՛ պահիր։

Կամ էլ մի կապոց տակդիրներ գնիր»։