Սթրեսն օրգանիզմի բնական ռեակցիան է, առանց որի մարդը չի կարող գոյատևել։ Այս մասին RT-ի հետ զրույցում ասել է թերապևտ Նադեժդա Չերնիշովան։
Մասնագետի խոսքով՝ անսպասելի սթրեսը կարող է օգնել օրգանիզմին գործարկել նոր ուժեր։ Արդյունքում սրտի զարկերն արագանում են, արյունն ավելի ինտենսիվ է հագենում թթվածնով, մկանները լարվում են ու սովորականից շատ կծկվում։ Ընդ որում՝ այս լարվածությունը հարկավոր է օրգանիզմին գոյատևման համար։
«Սիրտն ավելի արագ է բաբախում, արյունը հոսում է դեպի այտերը, շնչառությունն արագանում է, իսկ մկաններն ակամա կծկվում են։ Սթրեսի մեխանիզմներից մեկն այդ գործառույթների ճնշումն է այլ գործառույթների հաշվին։ Օրգանիզմը լիովին անջատում է մարսողությունը, իմունային համակարգն ու վերարտադրման բնազդը, ինչը նշանակում է որ սթրեսի ժամանակ այս գործառույթները չեն գործում »,- բացատրել է մասնագետը։
Միևնույն ժամանակ բժիշկը շեշտել է, որ տևական սթրեսը որևէ կերպ օգտակար չէ օրգանիզմի համար, քանի որ մշտական լարվածությունը կարող է առողջության համար տհաճ հետևանքների հանգեցնել։