Բրիտանացի միլիարդատեր Հեմիշ Հարդինգը բաթիսկաֆով սուզվել է «Տիտանիկ»-ի խորտակման վայրն ու անհետացել
Advertisement 1000 x 90

Բրիտանացի միլիարդատեր Հեմիշ Հարդինգը բաթիսկաֆով սուզվել է «Տիտանիկ»-ի խորտակման վայրն ու անհետացել

Բրիտանացի միլիարդատեր Հեմիշ Հարդինգը գտնվել է բաթիսկաֆի (ծովերի և օվկիանոսների մեծ խորություններում գիտական և հետազոտական աշխատանքներ կատարելու համար նախատեսված խորջրյա ինքնագնաց սարք, որը կարող է ջրասուզակներից շատ ավելի խորն ընկղմվել-Tert.am) վրա, որն անհետացել է Ատլանտյան օվկիանոսում՝ դեպի «Տիտանիկ» մարդատար նավի խորտակման վայր էքսկուրսիայի ժամանակ:

Դրանում ընդհանուր եղել է հինգ մարդ։ Այն, որ Հարդինգը եղել է ստորջրյա նավում, հայտնել է նրա խորթ որդին Facebook-ում:

Նրա խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հեմիշ Հարդինգը 58-ամյա գործարար է, օդանավերի վաճառքով և շահագործմամբ զբաղվող Action Aviation-ի սեփականատեր: Նա որպես զբոսաշրջիկ թռել է տիեզերք Blue Origin տիեզերանավով: Նա Գինեսի գրքի եռակի ռեկորդակիր է՝ Երկրի շուրջ ամենաարագ շրջագայությունը երկու բևեռներով, օվկիանոսի ամենախոր հատվածում անցած ամենաերկար ճանապարհը, այդպիսի խորության վրա ամենաերկար տևողությամբ մնալը:

«Տիտանիկ» մարդատար նավը խորտակվել է 1912 թվականի ապրիլի 15-ի գիշերը Մեծ Բրիտանիայից ԱՄՆ ճանապարհին։ Դրա բեկորները գտնվում են 3,8 հազար մետր խորության վրա։



Նման նյութեր