Ո՞ր կնոջը կարելի է անվանել 100% երջանիկ: Միգուցե նրան, ով իր աչքերում փայլ ունի, կամ նրան, ով ապրում է իր հաճույքի համար կամ վայելում է հարազատների, ընկերների և երկրպագուների սերը: Իրականում, կնոջը, ով գոհ է իր կյանքից, հեշտ է ճանաչել հստակ 5 նշաններով:
Նա չունի քնի հետ կապված խնդիրներ
Երջանիկ կինը նա է, ով լավ է քնում: Նա միշտ բարձր տրամադրություն ունի և շատ է ժպտում ոչ միայն ընկերներին, այլև պարզապես անցորդներին։ Աղջիկները, ովքեր գիշերը լավ չեն քնում, բոլորովին այլ տեսք ունեն։
Նրան չեն անհանգստացնում շրջապատի կարծիքները
Ներդաշնակ կինը լիովին վստահ է ինքն իր վրա, ուստի նրան չի հետաքրքրում, թե ինչ են մտածում իր մասին ուրիշները։
Նա ռեալիզացրել է իրեն
Երջանիկ կինն աշխատավայրում իրեն միշտ անհրաժեշտ է զգում և առավոտյան հաճույքով է գնում գրասենյակ։ Կամ գուցե նա չի աշխատում և իր ժամանակը նվիրել է երեխային: Երջանկության գլխավոր նշանն այս դեպքում այն է, եթե Դուք գտել եք Ձեր իսկական կոչումը։
Նա սիրված է
Իսկապես երջանիկ կինն իրեն իսկապես սիրված է զգում: Ավելին, պարտադիր չէ, որ խոսքը տղամարդու մասին լինի. ոմանց համար լիակատար ներդաշնակության համար բավական է զգալ միայն հարազատների և ընկերների սերը։
Նա չի նախանձում իր ընկերներին
Գոհունակ կյանքով ապրող կինը չգիտի ներսից քայքայող նախանձի զգացումը: Նա գիտի, թե ինչպես երջանիկ լինել սիրելիների և ընկերների համար: