«2000 հոգու քննել են, որոշներին ձերբակալել են՝ 1-2 ամսով, բայց որևիցե մեկը ասե՞լ է՝ Ծառուկյանը կաշառք է տվել, ամոթ է»
Advertisement 1000 x 90

«2000 հոգու քննել են, որոշներին ձերբակալել են՝ 1-2 ամսով, բայց որևիցե մեկը ասե՞լ է՝ Ծառուկյանը կաշառք է տվել, ամոթ է»

«Ես ուղղակի ամաչում եմ դատախազի ներկայացրած ապացույցից, որ այսքան քննություն կատարեցին, 120 քննիչ, 2000 հոգու քննեցին, տանել-փակելով, եթե հարգելի դատախազը մի օրինակ բերի, որ որևիցե մեկն ասել է՝ Ծառուկյանը իրեն կաշառք է տվել, ապա ես կհամաձայվեմ իր հետ: Բայց ամոթ է, 2000 հոգու քննել են, որոշներին ձերբակալել են՝ 1-2 ամսով, բայց որևիցե մեկը ասե՞լ է՝ Ծառուկյանը կաշառք է տվել, ամոթ է»: hraparak.am-ի փոխանցմամբ՝ այս մասին քիչ առաջ դատական նիստերի դահլիճում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նշենք, որ քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի,  ընթանում էր Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի գործով հերթական դատական նիստը։

«Հասկացանք, որ քաղաքական իրավիճակ է եղել, հունիսի 5-ի հետ կապված Ծառուկյանը հայտարարություն է արել, որ այսօր այս օրին ենք ընկել: Ծառուկյանն ո՞ւմ է կաշառք տվել»,- ասաց Ծառուկյանը։



Նման նյութեր