Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն եւ նրա որդին ձերբակալվել են Նիցայում, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։
Գալտիեին կարող է սպառնալ մինչեւ 3 տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրոյի տուգանք ռասիզմի եւ այլատյացության դրսեւորման համար։
Ֆրանսիական մամուլն այս տարվա ապրիլին գրել էր, որ անցած մրցաշրջանում «Նիցայի» գլխավոր մարզիչի պաշտոնում Կրիստոֆ Գալտիեն հրապարակային դժգոհել էր, որ իր ղեկավարած թիմում շատ են սեւամորթ եւ մուսուլման ֆուտբոլիստները եւ դեմ է եղել դրան։ Գալտիեն հերքել էր լուրերը եւ դատի տվել իրեն արատավորող հրապարակումների հեղինակներին։
ՊՍԺ-ն պաշտոնական հայտարարությամբ աջակցություն էր հայտնել Գալտիեին՝ նշելով, որ դատարանը պետք է տա պատասխաններ։
Սպասվում է, որ հուլիսի 1-ին 56-ամյա մասնագետը կհեռացվի ՊՍԺ-ից։