Ի՞նչ է հայտարարագրել երկրի թիվ 1 քավորը՝ Հայկ Ղալումյանը
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է հայտարարագրել երկրի թիվ 1 քավորը՝ Հայկ Ղալումյանը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում հրապարակվել են բարձրաստիճան պաշտոնյաների 2022 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը։

168.am-ի հերթական հրապարակումը երկրի թիվ 1 քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հայտարարագրի մասին է:

2023 թվականի մայիսի 30-ին ներկայացված 2022 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ մարզպետը, բացի 2008 թվականին Իջևան քաղաքում որպես նվիրատվություն ստացած բնակարանն ու հողամասը և 2010 թվականին գնված արտադրական շինությունը, 2022 թվականի  փետրվարին Երևանի Դավթաշեն թաղամասում համատեղ սեփականության իրավունքով ձեռք է բերել բնակարան:

Տվյալ տարում մարզպետն օտարել է Իջևան քաղաքում իր միանձնյա սեփականության իրավունքով բնակարանը. գույքի գինը՝ 13 միլիոն 100 հազար դրամ:

Տարվա վերջում առկա տրանսպորտի միջոցը շարունակել է մնալ մարզպետի՝ 2021 թվականին ձեռք բերված MITSUBISHI մակնիշի մեքենան:

2022-ի տարեվերջում Ղալումյանն իր բանկային հաշվին ունեցել է 7 մլն 351 հազար դրամ, կանխիկ ձևով՝ 13 մլն 100 հազար դրամ և 15 հազար ԱՄՆ դոլար, որը տարեսկզբին կազմել է 5000 դոլար:

Հաշվետու տարվա եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել են շուրջ  28 միլիոն 623 հազար դրամ, այդ թվում՝ գույքն օտարելուց ստացված 13 միլիոն 100 հազար դրամը, ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված այլ եկամուտները՝ 1 միլիոն 606 հազարի չափով, աշխատանքի վարձատրությունը՝ «ՀՀ Տավուշի մարզպետարանի պետական կառավարչական հիմնարկ»-ից՝ 12 միլիոն 879 հազար 173 դրամի չափով, և 37 հազար դրամ շահաբաժին՝ ՀայԷկոնոմբանկից:

Ի դեպ, 168.am-ը դեռ 2020 թվականին անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի հարազատ իջևանցի Ղալումյանների ընտանիքին՝ արձանագրմամբ, որ այդ ընտանիքի երկու եղբայրները՝ Վահե և Հայկ Ղալումյանները,  «Նոր Հայաստանում» ԱԺ պատգամավոր ու Իջևանի քաղաքապետ դարձան։

Նաև նշել էինք, որ Ղալումյանների ընտանիքը եղել է ՀՀԿ-ի ակտիվ քաջալերողներից. մասնավորապես, Ղալումյան ավագը՝ Վոլոդյա Ղալումյանը, հիմնադրել է ՀՀԿ-ի Տավուշի գրասենյակը և համակարգել է այն։

Զարուհի Դիլանյան

168.am



Նման նյութեր