Գայանե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս երկու լուսանկարները՝ գրելով. «Իսկ այստեղ հրեշավոր երկոտանի կա․․․
ԱՅՆՏԵՂ ԵՐԿՈՒ ԱՆԳՂ Է ԵՂԵԼ, ՄԵԿԸ` ՏԵՍԱԽՑԻԿՈՎ…
1990-ականներին լայն տարածում գտավ մի լուսանկար, որտեղ պատկերված էր անգղը, որը սպասում էր, թե երբ է սովամահ եղող փոքրիկ աղջիկը մահանալու , որ իր երամի հետ խնջույք անի: Այդ լուսանկարն արվել է 1993/94 թվականներին Սուդանում սովի ժամանակ՝ հարավաֆրիկացի ֆոտոլրագրող Քևին Քարթերի կողմից, ով հետագայում արժանացել է
Պուլիտցերյան մրցանակի այս «ապշեցուցիչ կադրի» համար։
Այնուամենայնիվ, երբ Քևին Քարթերը վայելում էր իր «սխրանքը» և արժանանում մրցանակների համաշխարհային խոշոր լրատվական ալիքների և ցանցերի կողմից նման «բացառիկ լուսանկարչական հմտության» համար, նա ապրեց ընդամենը մի քանի ամիս՝ վայելելով իր ենթադրյալ նվաճումն ու համբավը, քանի որ հետագայում ընկավ դեպրեսիայի մեջ և ինքնասպանություն գործեց։
Քևին Քարթերի դեպրեսիան սկսվեց, երբ նման հարցազրույցներից մեկի ժամանակ (հեռախոսով հաղորդաշար) մեկը զանգահարեց և հարցրեց, թե ինչ է պատահել փոքրիկ աղջկան:
Նա ուղղակի պատասխանեց. «Այս կադրից հետո չսպասեցի իմանալու, քանի որ թռիչք ունեի»։
Հետո զանգահարողն ասաց.
ԱՅՆՏԵՂ ԵՐԿՈՒ ԱՆԳՂ Է ԵՂԵԼ, ՄԵԿԸ` ՏԵՍԱԽՑԻԿՈՎ…»։