Որքա՞ն հաճախ է անհրաժեշտ փոխել սավանը
Advertisement 1000 x 90

Որքա՞ն հաճախ է անհրաժեշտ փոխել սավանը

Սավանն անհրաժեշտ է փոխել ամեն շաբաթ, պնդում է Մեծ Բրիտանիայից հիգիենայի և անկողնային սպիտակեղենի մասնագետ Մերի Մառլոու Լևերետտը:

Նրա խոսքով, սավանի վրա կուտակվում են թքի և շատ այլ հեղուկների հետքեր, որ արտազատում է մարդկային մարմինը, այդ պատճառով կեղծ սավանների օգտագործումը կարող է վտանգավոր լինել առողջության համար:

«Քնի ընթացքում մենք շարունակում ենք քրտնել  և մեր ամբողջ օրգանիզմը մաշկային ճարպ և այլ հեղուկներ է արտազատում, ներառյալ` թուք, մեզ և նույնիսկ արտաթորանքային նյութեր,-պատմել է Մերի Լևերետտը»:

Ահա թե ինչու խորհուրդ է տրվում սավաններն ավելի հաճախ լվանալ, քան անկողնային մնացած սպիտակեղենը. դա կնվազեցնի վնասակար նյութերի և միկրոօրգանիզմների` այլ առարկաների անցման ռիսկը: Մասնագետները նաև խորհուրդ են տալիս ամեն երկու տարին մեկ փոխել ծածկոցները և բարձերը, որովհետև դրանց վրա փոշու տզեր և կեղտի մասնիկներ են հավաքվում: Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ շատ մարդիկ ծածկոցները և բարձերը սերնդեսերունդ են փոխանցում: