Մեծ Սևանն ամբողջությամբ հայտնվել է սառցե կապանքներում
Advertisement 1000 x 90

Մեծ Սևանն ամբողջությամբ հայտնվել է սառցե կապանքներում

Վերջին օրերին  Գեղարքունիքի մարզում գրանցված ցածր ջերմային ռեժիմի և բնակլիմայական այլ գործոնների ազդեցությամբ սառցե կապանքներում է հայտնվել Սևանա լճի մեծ հատվածը՝ Մեծ Սևանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության  և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, փետրվարի 15-ի դրությամբ ամբողջությամբ սառցակալած է Մեծ Սևանը, մասամբ՝ Փոքր Սևանը:

«Հայրավանքի տարածքից մինչև Սևան ձգվող հատվածում լիճը դեռևս ազատ է սառույցներից, թեև տեղ-տեղ առկա են ծավալվող ափասառույցներ: Եթե առաջիկա օրերին պահպանվեն ջերմային ցածր ռեժիմը և բնակլիմայական համապատասխան գործոնները, ապա լճի սառցակալումը կարող է լինել և ամբողջական, որը կարող է տևել շաբաթներ կամ ամսից ավելի, ինչպես եղել է նախկին տարիներին՝ կախված կլիմայական ամենատարբեր ազդեցություններից»,- պատմեց Համբարձում Համբարձումյանը:

Սևանի ափամերձ համայքների  որոշ ղեկավարներ ևս հաստատեցին Մեծ Սևանի համատարած սառցալման մասին տեղեկությունը:

Խոսրով Խլղաթյան

Լուսանկարները՝ Լուսին Դավթյանի