«Գալիս եմ քո մոտ»․ Գյումրիում կախաղան բարձրացած մայրը երկտող է թողել վերջերս մահացած երեխային. aravot.am
Advertisement 1000 x 90

«Գալիս եմ քո մոտ»․ Գյումրիում կախաղան բարձրացած մայրը երկտող է թողել վերջերս մահացած երեխային. aravot.am

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել․ Գյումրու թիվ 2-րդ գերեզմանատանը գտել են կնոջ դի՝ կախված վիճակում։ Ոստիկանները պարզել են, որ նա 33-ամա Աննա․Մ․-ն է, այն երեխայի մայրը, որը մոտ մեկ ամիս առաջ Մուշ թաղամասից 3-րդ հարկից պատահաբար վայր էր ընկել ու մահացել։ 7 տարեկան տղան տան միակ զավակն էր։

Մայրը կախվելուց առաջ երկտող էր թողել։ Aravot.am-ին հայտնի դարձավ, որ երկտողն ուղղված է մահացած որդուն։

Նա գրել է․ «Գալիս եմ քո մոտ, որ քեզ գրկեմ ու միշտ միասին լինենք»։