Արցախցի 17-ամյա ուսանողուհի Էլեն Առուստամյանը, որը երեկ Հակարի կամրջի մոտ հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին, սոցցանցերում անդրադարձել է իր դեմ հարձակումներին: Նա լատինական տառերով հայերեն գրել է, որ ադրբեջանցի լրագրողի հետ խոսելիս «ահավոր վիճակ ա իլալ մոտս, պոլնի մանթրաժ ընգած»: Նա ասել է, որ խոսելիս ձեռքերը թուլացել են, իսկ ադրբեջանական անցակետից դուրս գալու պահին արդեն ոտքերը գրեթե չեն աշխատել:
«Աստված ա ինձ անց կացրալ էդ մասավը: Մարդիկ էլ էշ-էշ տուսըն տամ: Թող ամեն մինը պատկերացնե իլ հինչ փիլըմ իլալ: Սաղ ճանապարհը ես էնում լացում ինում: Առանց էտ էլ զանգ ըն տամ ուժե ինձ՝ թե խեյ ըս տի պեն ըրալ: Ասում՝ մոնդրաժի մեջ ում իլալ: Էվեր դի ծիծղելավ ըմ խոսելիս իլալ, տա նշանակում չի վեր ուրախ ըմ իլալ, պոլնի մոնդրաժ»,- գրել է Էլեն Առուստամյանը։
Գրառումը սոցցանցերում հրապարակել է նրա եղբայրը: