Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սպորտով զբաղվելու ժամանակ վնասվածք ստանալուց հետո առաջին լուսանկարն է հրապարակել։ Դրանում երևում է, որ երկրի ղեկավարի աչքը լուրջ վնասված է:
«Չեմ համբերում տեսնելու մեմերը: Շնորհակալություն բարեմաղթանքների համար: Սա ավելի վատ է երևում, քան իրականում կա»,- X սոցկայքի իր միկրոբլոգում գրել է կանցլերը: