Репертуар для начинающих актеров
Advertisement 1000 x 90

Репертуар для начинающих актеров

«Մեծն Դեմիրճյանի արձանը բացվեց Մարզահամերգային համալիրի առջև: Մարդ, ում անունը վաղուց ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի պատմության մեջ, մարդ, ում օրինակը լավագույնն է յուրաքանչյուր պետական և քաղաքական գործչի համար:

Ինքս, ցավոք, հնարավորություն չեմ ունեցել անձամբ ճանաչելու Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանին, բայց ինձ համար մեծագույն պատիվ էր, երբ տիկին Ռիմա Դեմիրճյանը մեր հաճախակի զրույցների ժամանակ ասում էր՝ «Կարենիս շատ նման բաներ ունես»:

Աստված հոգիդ լուսավորի, Կարեն Սերոբի Դեմիրճյան»:

Այս խոսքերը ֆեյսբուքյան իր էջում սանրվածքը գովազդող լուսանկարով գրել է ոչ ավել, ոչ պակաս՝ Ալեն Սիմոնյանը:

Մինչ Ֆեյսբուքում քաղաքացիները քննարկում էին՝ սա սովորական ապո՞ւշ է, թե՞ կենդանական աշխարհի ինքնասիրահարված ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն արձագանքեց. «Էս ապուշին մնա՝ շուտով կասի, թե «տիկին Կլեոպատրան ինձ ասում էր՝ Հուլիոսիս շատ նման բաներ ունես…»:

Այնպիսի տպավորություն է՝ Ալենը ԱԺ լուսանկարչին վճարում է իր անձնական ֆոտոսեսիաների համար: Իսկ լուսանկարով էլ ընդամենն իր վարսավիրի աշխատանքն է գովազդում:

Դա չէ կարևորը, Աստված լույսերի մեջ պահի Կարեն Սերոբիչի ու տիկին Ռիմայի վառ հիշատակը, հիմա նրանք չկան, բայց միգուցե Դեմիրճյանների որդիները սրան պատմեն, որ Կարեն Դեմիրճյանը, նախ, չափազանց գրագետ, կրթված անհատականություն էր, ոչ թե կիսագրագետ երիզորդ, էրոտիկ տեսարաններով ֆիլմերում չէր ինքնահաստատվում, քաղաքացու վրա չէր թքում՝ ոստիկանների ու թիկնազորի հետևները թաքնվելով, ոչ էլ քաղաքացու տուն ոստիկան էր ուղարկում, ոչ էլ ջրիկ, չստացված աստղի պես, տեսախցիկ ու լրագրող տեսնելիս ասում էր՝ արի սելֆի անենք, նրան ասում էին՝ «Կարեն շինարար», մինչդեռ ամբողջ սոցցանցային տիրույթում Ալեն Սիմոնյան փնտրելիս համացանցը պարտադիր կոնկրետ կենդանու նկար է առաջարկում: Նա կառուցող էր, ոչ թե իր և մյուս նիկոլների նման քանդող, պարտություն ու նվաստացում բերող… Կարեն Դեմիրճյանը միջպետական հարաբերություններում Հայաստանի շահն առաջ տանող էր, Հայաստանի համար մի բան ավել բերող էր, ոչ թե ոչնչացնող և փչացնող:

Կարեն Դեմիրճյանը լուրջ պետական գործիչ էր, միկոնոսներում թանկարժեք կայֆեր չէր անում ու չէր տժժում իրենց իսկ բերած արյունալի պատերազմից հետո: Եվ, ի վերջո, երբ Կարեն Դեմիրճյանն ԱԺ նախագահ էր ու դուրս էր գալիս միջանցք, բոլորն ակնածանքով մի կողմ էին կանգնում, որովհետև վստահ էին՝ Ալեն Սիմոնյանի պես չի հրահանգի՝ ԱԺ աստիճաններով կին լրագրողներին քարշ տալով դուրս հանել ու հետևել այդ տեսարանին: Ու հիմա եկել, ինքնահաստատվում է Կարեն Դեմիրճյանի անվան վրա՝ մահացած կնոջը հղում կատարելով:

Բայց նա միակը չէ, այսօր Կարեն Դեմիրճյանի արձանի բացման արարողության ժամանակ ինքնահաստատվում, ինքնագովազդվում էին նաև Նիկոլը, Ավինյանը: