Արթուր Ալեքսանյան. «Բոլոր հնարավոր տիտղոսներն ունեմ, բայց չեմ հանգստանալու արդյունքներով» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արթուր Ալեքսանյան. «Բոլոր հնարավոր տիտղոսներն ունեմ, բայց չեմ հանգստանալու արդյունքներով»

«Ձգտելու եմ դառնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն: Այս մի օլիմպիական ոսկե մեդալով չեմ հանգստանալու»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նորընծա օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ խոսելով Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճած ոսկե մեդալի մասին:

«Ես, իրոք, հպարտություն եմ ապրում լինել Հայաստանի պատմության 14-րդ օլիմպիական չեմպիոնը և ոսկե մեդալ նվաճել Հայաստանի համար: Երբ դրսում մարդիկ մոտենում և շնորհավորում են, ես մեծ հիացմունք ու հպարտություն եմ ապրում, զգում եմ, թե մարդիկ որքան երջանիկ ու ուրախ են:

Members of Armenia's Greco-Roman wrestling delegation gave a press conference at Sputnik Armenia press club

Members of Armenia's Greco-Roman wrestling delegation gave a press conference at Sputnik Armenia press club

Members of Armenia's Greco-Roman wrestling delegation gave a press conference at Sputnik Armenia press club

Ռիոյում մեկնարկային գոտեմարտս դժվար ստացվեց, քանի որ մրցակիցս պատահական ըմբիշ չէր: Ինձ մոտ միշտ առաջին գոտեմարտերը մի քիչ դժվար են ստացվում: Բայց դրանից հետո բացվում եմ և արդեն վստահ դուրս գալիս մրցագորգ:

Ես նշել եմ, որ բոլոր հնարավոր տիտղոսներն ունեմ, բայց չեմ հանգստանալու այս արդյունքներով: Ես ձգտում եմ միշտ առաջ շարժվել: Ցանկանում եմ շատացնել Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ոսկե մեդալները: Հաջորդ նպատակս կրկնակի օլիմպիական չեմպիոն դառնալն է: