Հայ գործարար, «Reddit» կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X հավելվածի իր էջում կիսվել է ամերիկահայ լուսանկարչուհի Սքաութ Թուֆանքջյանի հրապարակմամբ։ Թուֆանքջյանը լուսանկար է տեղադրել Արալեզի դպրոցներից մեկից, որում պատկերված են 1915 թ-ի Հայոց ցեղասպանության փրկվածների տների բանալիները։
«Այս դպրոցը հիմա հյուրընկալում է Արցախից բռնի տեղահանված երեխաների, որոնք ստիպված էին լքել իրենց տունը 2023 թ-ին»,-գրել է Թուֆանքջյանը։
Անդրադառնալով հրապարակմանը՝ Օհանյանն իր էջում գրել է․
«Մենք տոկուն ժողովուրդ ենք, բայց ինչո՞ւ պետք է ստիպված լինենք այդքան տոկուն լինել ավելի, քան 100 տարի: Այն նույն մարդիկ, ովքեր դեռեւս ժխտում են մեր ցեղասպանությունը (որն իրենք են իրականացրել), գլոբալ տերությունների կողմից ազատ իշխանություն են ստացել՝ կազմակերպելու մի արտաքսում, որը մենք մտավախություն ունենք, որ առաջիկա ամիսներին կհանգեցնի հայկական հողի ավելի մեծ նվաճման: Թուրքիան եւ Ադրբեջանը հստակ նպատակ ունեն, որը Հայսաստանի նվաճումն է»: