Բոլոր երեխաները բացառիկ են իրենց ծնողների համար, ուստի այնքան էլ կարևոր չէ, թե երբ է երեխան ծնվել՝ ձմռանը, աշնանը թե գարնանը, նա լավագույնն է լինելու ընտանիքի համար: Բայց գորշ նոյեմբերը ուրախանալու այդքան էլ շատ պատճառներ չի տալիս, ուստի ծնողները, որոնց երեխաները ծնվել են այս ամսին, պետք է հետաքրքրված լինեն պարզելու, թե ինչու են իրենց երեխաները եզակի գիտական տեսանկյունից:
1. Նոյեմբերին ծնված երեխաները սովորաբար ավելի բարձրահասակ են, քան իրենց հասակակիցները
Հարվարդում անցկացված հետազոտությունը ցույց է տալիս, որ ցուրտ ամիսներին ծնված երեխաներն արդեն մի քանի սանտիմետրով երկար են ծնվում, քան ամառային նորածինները, իսկ 7 տարեկանում նոյեմբեր ամսվա երեխաները ավելի բարձրահասակ են թվում, քան դասընկերները և ավելին կշռում:
2. Մեծ է հավանականությունը, որ նրանց բախտը կբերի սպորտում
Դպրոցականների մարզական ունակությունների ամերիկյան ուսումնասիրությունը ցույց է տվել, որ լավագույն մարզիկները այն երեխաներն են, ում ծննդյան օրը նոյեմբեր ամսին է։ Նրանք իրենց հասակակիցներից 10-15%-ով ավելի լավ են հանձնում սպորտային թեստերը և ավելի հաճախ են հաղթում մրցումներում։
3. Նրանք շուտ և ավելի լավ են քնում
Գիտական հետազոտությունների ընթացքում հայտնաբերված այս փաստը հատկապես հաճելի կլինի նորածինների ծնողների համար. այն առողջ քնի հույս է տալիս ոչ միայն երեխային, այլև նրա ծնողներին: Գիտնականները պարզել են, որ գարնանը և ամռանը ծնված երեխաները հաճախ ավելի ուշ են քնում, քան աշնանը կամ ձմռանը ծնված երեխաները:
Կարդացեք նաև՝ Ձեր ԾՆՆԴՅԱՆ ԱՄԻՍԸ կպատմի ձեր մասին ավելին, քան կարծում էիք
4. Ամենայն հավանականությամբ, նրանք ձախլիկ կլինեն, հատկապես, եթե խոսքը տղաների մասին է
Զարմանալի է, որ նոյեմբեր-հունվար ամիսներին ծնված տղաները ավելի հավանական է, որ ձախլիկ լինեն, քան մյուս երեխաները: Սա պարզել են Վիեննայի համալսարանի գիտնականները: Նրանք ուսումնասիրել են 13000 մեծահասակների և պարզել, որ կանանց 7,5%-ը և տղամարդկանց 8,8%-ը ձախլիկ են: Երբ նրանք նայեցին տղամարդկանց ծննդյան ամսաթվերին, պարզեցին, որ գրեթե բոլորը ծնվել են նոյեմբերին։
5. Նրանք ավելի քիչ են ենթարկվում իմունային որոշ հիվանդությունների, քան մյուսները
Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ նոյեմբերյան ծննդյան օրը կարող է նվազեցնել մարդու իմունային հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսիք են ցրված սկլերոզը և մի քանի այլ հիվանդություններ: Ենթադրվում է, որ դա կապված է վիտամին D-ի մակարդակի հետ, որը մայրը ստացել է հղիության ընթացքում երեխային ամռանը կրելիս:
6. Նոյեմբերին ծնված մարդիկ ավելի հաճախ են ապրում մինչև 100 տարեկան
Եվ վերջում ահա այսպիսի փաստ Չիկագոյի համալսարանի հետազոտողների կողմից:
Այս բոլոր փաստերը չեն ժխտում, որ մյուս ամիսներին ծնված երեխաները նույնքան յուրահատուկ են։ Պարզապես, երբ հիվանդանոցից հեռանում եք նոյեմբերյան անձրևոտ, ցուրտ օրը, հաճելի է իմանալ, որ ձեր նորածինը, հավանաբար, լավ կքնի կամ ապագայում հիանալի մարզիկ կլինի: