Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է ընտանեկան լուսանկարներ՝ շնորհավորելով ամուսնուն՝ Արամ Վարդևանյանին:
«Երեկ Արամի ծնունդն էր՝ գնալով ավելի են պակասում տառերն ու բառերը իրան նկարագրելու համար… մի օր կփորձեմ այդ խտությունը մտքեր դարձնել, տողեր: Հիմա պարզապես կասեմ, որ իր տեսակը եզակի է. խոսքը նեղ ընտանեկան «գովքի» մասին չէ… ինքը եզակի է աշխարհի համար, բոլորի համար: Ափսոս,որ ամեն տարի շատ տարիներով է մեծանում: Ափսոս, որ իրականության ծանրությունը վաղուց դարձելա իր բնական կշիռը: Բայց ինքը ուրիշ ձև չի կարա»,- գրել է Արևիկ Ուդումյանը: