Դանիայի Կոպենհագենի համալսարանի գիտնականները պարզել են, որ սուրճին կաթ ավելացնելու դեպքում ըմպելիքը շատ ավելի օգտակար է դառնում, գրում է Daily Mail-ը։
Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են սև սուրճի և կաթով սուրճի մեջ հայտնաբերված պոլիֆենոլներն ազդում իմունային համակարգի բջիջների վրա։ Արդյունքում պարզվել է, որ կաթով սուրճի դեպքում դրանց ազդեցությունն ուժեղանում է։
«Սպիտակուցների և հակաօքսիդանտների համադրությունը կրկնապատկում է իմունային համակարգի բջիջների հակաբորբոքային հատկությունները», – հայտնել են գիտնականները:
Այժմ մասնագետները նախատեսում են տեսությունը հաստատելու համար փորձարկումներ անել կենդանիների, իսկ այնուհետև նաև մարդկանց վրա: