Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածները վարչական աշխատակիցներ են: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ-ի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն եղել։
Նախնական վարկածով հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։
Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ։
Նախնական տվյալներով՝ կա մահվան դեպք: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: