Քիմ Քարդաշյանը կրկին շիկահեր է դարձել։ 43-ամյա ռեալիթի աստղը ուշադրության կենտրոնում է հայտնվել GQ-ի «Տարվա տղամարդ»մրցանակաբաշխության ժամանակ՝ ցուցադրելով իր նոր սանրվածքը՝ համադրված Chrome Hearts թավշյա զգեստի եւ գոթական դետալների հետ:
43-ամյա աստղն ավելի վաղ ինստագրամյան հետեւորդներին մոտիկից ցուցադրել էր կարմիր գորգի համար ընտրված իր զգեստը, որը կրում է «KK» հատուկ պիտակը: Նա տեսքն ամբողջացրել է բազմաթիվ ոսկե մատանիներով եւ շագանակագույն մատնահարդարմամբ:
Քարդաշյանն իր SKIMs ապրանքանիշի տղամարդկանց հավաքածուի հաջող մեկնարկից հետո մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է տարվա մագնատ։