Աղի, թթու, և խոլեստերին պարունակող մթերքները անցանկալի են սրտանոթային համակարգի համար և վնասում են սրտի աշխատանքին։ Այս մասին NEWS.ru պորտալին պատմել է սրտաբան Յուրի Կոնեւը։
Նրա խոսքով՝ նման արտադրանքը վնասում է նաեւ երիկամներին, որտեղ արտադրվում են արյան ճնշումը կարգավորող հորմոններ։
«Աղով, թրջած, թթու մթերքները, խոլեստերինը բացասաբար են ազդում սրտի աշխատանքի վրա։ Աղի ավելցուկ օգտագործումը անբարենպաստ է ազդում անոթային մի շարք հիվանդությունների ընթացքի վրա։ Ավելորդ խոլեստերինի խնդիրը մնում է արդիական՝ յուղոտ միս, յուղոտ կաթնամթերք։ Շաքարի մեծ քանակությունը բացասաբար է անդրադառնում նաեւ սրտի վրա»,- ասել է Կոնեւը։
Բժիշկը հիշեցրել է, որ սրտի համար վնասակար են նաեւ ալկոհոլը, արագ սնունդը, գազավորված ըմպելիքը։
Սրտաբանը մարդկանց հորդորել է չտարվել հրուշակեղենով: