Ադրբեջանում վրդովված են Իրանում իրենց դրոշը «ծաղրելու» պատճառով (լուսանկարներ) (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ադրբեջանում վրդովված են Իրանում իրենց դրոշը «ծաղրելու» պատճառով (լուսանկարներ)

Իրանական Կերմանշահ քաղաքում ընթացող Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կազմակերպիչները Ադրբեջանի դրոշի փոխարեն օգտագործել են մեկ այլ դրոշ։

Ռուսաստանի հետ կայանալիք մրցումից առաջ կազմակերպիչները գորգ են հանել տարօրինակ դրոշ, որի վրա աստղը և նորալուսինը կենտրոնից տեղափոխել էին ձախ։ Ինչպես նաև դրոշի վրա եղել են 2 սպիտակ գծեր։

Ադրբեջանի ներկայացուցիչները կազմակերպիչների նման քայլը որակել են որպես անարգանք իրենց երկրի նկատմամբ, իսկ Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքել է կազմակերպչական հարցերից։



Նման նյութեր