«ԱՄՆ կամ ՌԴ դեսպանին սպասարկող մեքենաներն ի՞նչ իրավունք ունեն կրել առկայծող փարոսիկ». Արսեն Թորոսյան
Advertisement 1000 x 90

«ԱՄՆ կամ ՌԴ դեսպանին սպասարկող մեքենաներն ի՞նչ իրավունք ունեն կրել առկայծող փարոսիկ». Արսեն Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող քննարկմանը ներկայացրել է ՆԳ նախարարին ուղղված իր գրությունները և դրանցում իր մատնանշած խախտումները.

«Գլխավոր դատախազին սպասարկող և ուղեկցող մեքենան իրավունք չունի կարմիր-կապույտ առկայծող փարոսիկներ ունենա, բայց այդպես է շրջում է։ Քննչական կոմիտեի նախագահին սպասարկող և ուղեկցող մեքենան ևս իրավունք չունի, բայց էլի այդպես է երթևեկում։ ԲԴԽ նախագահին սպասարկող և ուղեկցող մեքենան, ԿԲ նախագահին սպասարկող մեքենան՝ ևս։

Իրավունք չունեն, բայց այդպես են երթևեկում։ Շատ տարօրինակ է։

Բայց ամենատարօրինակն այն է, որ արդեն դիվանագիտական ներկայացուցչությունների մեքենաներն են այդպես անում։ Թող չնեղանան հարգելի դիվանագետները, բայց ԱՄՆ դեսպանին սպասարկող մեքենան ի՞նչ իրավունք ունի կրել կարմիր և կապույտ առկայծող փարոսիկներ կամ, թեկուզ, միայն կապույտ: ՌԴ դեսպանին սպասարկող մեքենան։ Ինձ համար դեռևս ոչ հայտնի, բայց 44D001 դիվանագիտական համարանիշով մեքենան է։ Մեր դիվանագետներն ուրիշ երկրներում օրինակելի վարքագիծ են դրսևորում, և ես ակնկալում եմ, որ մեր երկրում ևս օրինակելի վարքագիծ դրսևորեն»,- ասել է նա։

Թորոսյանն ասել է, որ եթե այս հարցը չլուծվի, ինքն իր մեքենայի վրա էլ է առկայծող փարոսիկ դնելու. «Ու թող ինձ կանգնեցնեն»։



Նման նյութեր