ՔՊ-ին շնորհավորում ենք կաշառակերության ու իրենց իշխանության գալու օրվա առթիվ
Advertisement 1000 x 90

ՔՊ-ին շնորհավորում ենք կաշառակերության ու իրենց իշխանության գալու օրվա առթիվ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կաշառակերության միջազգային օրն է։ Թեպետ կաշառակերություն բառն ինքնին այնքան պարզ է, որ բացատրության կարիք չունի, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ այն կոռուպցիոն համակարգի հենասյուներից մեկն է։

Հատկանշական է, որ հենց այս օրը՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցան արտահերթ ընտրություններ, ու ՔՊ-ն Հայաստանում ստանձնեց ամբողջական իշխանություն։

Իշխանության ստանձնման հենց առաջին օրը ՔՊ-ն հայտարարեց անզիջում պայքար կաշառակերության ու կոռուպցիայի դեմ, սակայն, քանի որ ՔՊ-ականների ընչազուրկ անցյալն ու գաղափարազուրկ էությունը տենչում էին միայն իշխանության՝ համապատասխան բարեկեցության ու իշխանական վայելքների էլեմենտներով, նրանք պայքարը ծավալեցին բավականին յուրօրինակ մեթոդներով, այն է՝ կոռուպցիան ու կաշառակերությունը բերեցին օրենսդրական դաշտ։ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարված քաղաքական ինստիտուցիոնալիզմի փոխարեն ինստիտուցիոնալիզացրեց կոռուպցիան, սեփական թիմին որպես ազդակ՝ անելով առաջին քայլը՝ դստեր համար պետբյուջեի հաշվին գնելով ավտոմեքենա։

Դրան հաջորդեց նախարարների աշխատավարձը գաղտնի բարձրացնելը, չարած աշխատանքի դիմաց ամենամսյա պարգևավճարների սովորույթը, ՔՊ-ական պատգամավորների կողմից յուրայինի բանկից արտոնյալ պայմաններով վարկ վերցնելն ու իրենց քաղաքական շահերը սպասարկող կառուցապատողից շուկայական գներից բազմապատիկ էժան բնակարաններ գնելը և պատգամավորներին սրճարաններ այցելելու համար հավելյալ ամենամսյա 200 հազար դրամ վճարի չափը, բնականաբար կրկին բյուջեի հաշվին։

Եթե այդ ամենին գումարենք, հորով ու մորով, քրոջով ու եղբորով, կնոջով ու ամուսնով, քավոր-սանիկով, դասարանցիով ու մանկության ընկերոջով․․․պետական ապարատ լցվելը, հավելյալ ՔՊ-ականների ընտանիքի անդամների կողմից կատարված տարբեր հանցնանքներ ներելն ու «ջրելը», ապա հանգիստ կարող ենք ՔՊ-ին շնորհավորել դեկտեմբերի 9-ի՝ կաշառակերության ու իրենց իշխանության գալու օրվա առթիվ:

t.me/liveYerevan/7906