Նոր տարվա սկիզբը կենացների ժամանակն է, իսկ ո՞րն է ավելի լավ միջոց նշելու, եթե ոչ մի բաժակ LOUIS XIII RARE CASK 42.1 կոնյակը, որն առաջարկվում է Նյու Յորքի Baccarat հյուրանոցում: Ճիշտ է, այս հաճույքը մատչելի չէ՝ 30 մլ-ն արժե 5000 դոլար:
Այս խմիչքը հայտնի է իր ֆրանսիական նրբագեղությամբ եւ շքեղությամբ, իսկ Baccarat հյուրանոցը այս պահին միակ վայրն է Նյու Յորքում, որտեղ մատուցվում է այս բացառիկ կոնյակը:
Նրանց համար, ովքեր ցանկանում են վայելել ըմպելիքը հյուրանոցից դուրս, կարող են գնել այն։ Շլացուցիչ սեւ Baccarat բյուրեղից ստեղծված այս ապշեցուցիչ շշերը արվեստի գործեր են: Յուրաքանչյուրն ունի թանկարժեք տեսք, եւ պատրաստված է 20 արհեստավորների կողմից: