Մենք հաճախ մտածում ենք ինտելեկտի մասին դպրոցական գնահատականների կամ IQ մակարդակների համատեքստում: Բայց իրականում մտավոր կարողությունները կարող են դրսևորվել ամենաանսպասելի ձևերով։ Այս հոդվածում կդիտարկենք հանճարեղության զարմանալի և ոչ ակնհայտ նշանները: Ստուգեք, թե դրանցից քանիսն ունեք:
1. Խառնաշփոթը ձեր ընկերն է
Գիտեի՞ք, որ գրասեղանի խառնաշփոթը կարող է կրեատիվության նշան լինել: Մինեսոտայից մի խումբ հետազոտողներ ասում են, որ եթե ձեր աշխատասեղանը չի փայլում կատարյալ դասավորվածությամբ, դա կարող է նշան լինել, որ դուք ստեղծագործ և հնարամիտ եք:
2. Գիշերային «բուի» ռեժիմը նույնպես պլյուս է
Սիրում եք աշխատել ուշ ժամին. սա կարող է ցույց տալ ձեր խորը կենտրոնացման և ստեղծագործելու կարողությունը: Գիշերը այն ժամանակն է, երբ աշխարհը լռում է, և գաղափարները սկսում են շշնջալ: Այսպիսով, եթե կեսգիշերից հետո ոգեշնչված եք զգում, ընդունեք դա որպես հաճոյախոսություն ձեր ուղեղին:
3. Սարկազմը և սև հումորը ձեր ոճն են
Սիրո՞ւմ եք սրամիտ կատակներ և սարկազմ: Եթե այո, ապա դա կարող է լինել սուր մտքի նշան։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ բարդ հումորը հասկանալու համար անհրաժեշտ է շրջանակից դուրս մտածելու ունակություն: Այնպես որ ազատորեն ծիծաղեք լավ կատակի վրա, դա ձեր խելացիության նշանն է:
4. Ծուլությունը նույնպես տաղանդ է
Ծիծաղելի է հնչում, բայց որևէ բան անելու ձեր դժկամությունը կարող է բարձր ինտելեկտի նշան լինել: Ծույլերը հաճախ պարզ և արդյունավետ լուծումներ են փնտրում, ինչը նորարարի կարևոր հատկանիշն է։ Այսպիսով, եթե նախընտրում եք հեշտացնել ամեն ինչ ձեզ համար, դուք կարող է պարզապես ավելի խելացի եք, քան ընդունված է կարծել:
5. Ընկերների փոքր շրջանակը ձեր ընտրությունն է
Քիչ ընկերներ ունենալն ամենևին էլ վատ բան չէ։ Հետազոտությունն ասում է, որ խելացի մարդիկ հաճախ գերադասում են հաղորդակցության որակը քանակից: Եթե դուք չունեք շատ ընկերներ, բայց նրանք իրական են, դա ուժ է: Գումարած ինտելետի ցուցանիշ:
6. Խոսքերը ձեր զենքն են
Մեծ բառապաշարը, նույնիսկ սրամտության հետ խառնված, ցույց է տալիս, որ դուք հարուստ ներաշխարհ ունեք: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր չեն վախենում օգտագործել լեզուն ամբողջությամբ, սովորաբար օժտված են բարձր ինտելեկտով: