Դիանա Գրիգորյանը հիվանդանոցում է, բայց կշարունակի նկարահանվել. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Դիանա Գրիգորյանը հիվանդանոցում է, բայց կշարունակի նկարահանվել. life.panorama.am

Ինչպես հայտնի է՝ օրեր առաջ սցենարիստ, դերասանուհի Դիանա Գրիգորյանը, իր ավտոտնակի դիմաց սառույցի վրա սայթաքելով, ընկել էր ու լուրջ վնասվածքներ  ստացել: Դիանան կոտրել էր ոտքը, որից հետո չորս ժամ տևողությամբ վիրահատություն տարել: Դերասանուհին դեռևս շարունակում է մնալ հիվանդանոցում, սակայն իրեն համեմատաբար արդեն լավ է զգում.

«Ճիշտ է դեռևս պարզ չէ, թե երբ դուրս կգրվեմ հիվանդանոցից, բայց ինձ արդեն ավելի լավ եմ զգում: Իհարկե, սխալ կլինի ասել, որ շատ լավ եմ, սակայն Էրեբունի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքի ու նաև մտերիմներիս ջերմ ընկերակցության շնորհիվ աստիճանաբար առողջանում եմ: Իսկապես շատ շնորհակալ եմ ողջ բուժանձնակազմին, ովքեր ամեն ինչ անում են, որ ես ինձ հնարավորինս հարամարվետ զգամ, նրանք անգամ անհնարինը դարձնում են հնարավոր: Դե իսկ մտերիմներս մեկ վայրկյան անգամ ինձ մենակ չեն թողնում, այնպես որ անգամ այս իրավիճակում օրերս դրական մթնոլորտում են անցնում»,- Life.panorama.am-ի հետ զրույցում ժպիտով նշեց Դիանա Գրիգորյանը:

Հետաքրքրվելով, թե երեխաները ինչպե՞ս են տանում մայրիկի բացակայությունը, պատասխանեց.

«Երեխաներս ևս անընդհատ իմ կողքին են, հատկապես աղջիկս իրեն իսկական մեծի նման է պահում: Ամռանը նա էլ Միացյալ նահանգներում թևն էր կոտրել, հիմա ինձ խորհուրդներ ու հույս է տալիս՝ ասելով, որ շուտով ամեն բան կանցնի»:

Ի դեպ՝ մեզ հետ զրույցում Դիանա Գրիգորյանը նշեց, որ իր՝ հիվանդանոցում գտնվելը ոչ մի կերպ չի խոչընդոտում «Առաջնորդները» հեռուստասերիալի նկարահանումներին, ավելին՝ հենց այսօր Դիանան պատրաստվում է նկարահանվել.

«Նախ ես պարզապես իրավունք չունեի թույլ տալ, որ աշխատանքը տուժեր: Հետաքրքիր զուգադիպությամբ՝ ոտքս կոտրելուց չորս օր առաջ մենք հիվանդանոցային տեսարաններ էինք նկարահանում, քանի որ իմ հերոսուհին՝ Ադանեն, հղի է ու խնդիրների պատճառով հայտնվել էր հիվանդանոցում: Մեր նկահարանող անձնակազմի աշխատակիցները ծիծաղելով ասում են, թե պարզապես հիվանդասենյակն է փոխվել, սա անգամ ավելի ընդարձակ ու հարմարավետ է»,- պատմեց դերասանուհին՝ հավելելով.

«Շատ կարևոր է այն հանգամանքը, որ սցենարում կեղծ ու արհեստական փոփոխություններ չենք մտցրել, որպեսզի իմ այս վիճակին համապատասխան լինի: Մեր աշխատանքները իր նորմալ հունով կընթանան, այսօր էլ հենց այստեղ նկարահանում կունենանք»:

Ամբողջությամբ՝ life.panorama.am