Քիմ Քարդաշյանը կրկին ուժերը կփորձի դերասանական ոլորտում. 43-ամյա աստղը կնկարահանվի «Ամերիկյան սարսափ պատմության» նոր եթերաշրջանում։
Նյու Յորքում կայացած նկարահանումների ժամանակ նրա կերպարը կրում էր սեւ կիսաշրջազգեստ եւ թավշյա տոպ՝ կորսետով, բարձր օձիքով եւ քառակուսի ուսերով: Skims-ի հիմնադրի երկար մուգ մազերը հարդարված էին սեւ գլխազարդի ներքո։ Կերպարի միակ զարդը սրտի տեսքով սպիտակ եւ կարմիր մեծ կախազարդն էր։
Սերիալի 12-րդ եթերաշրջանում Քիմը Շիվոնի կերպարում էր: Որոշ քննադատներ, այդ թվում՝ USA Today-ը եւ Variety-ն, բարձր են գնահատել նրա կատարումը:
AHS-ի Instagram-ի էջում ասվում է, որ 13-րդ եթերաշրջանում Քիմը կլինի Լոս Անջելեսի ամենահաջողակ ամուսնալուծության փաստաբանի դերում:
American Horror Story-ն առաջադրվել է People’s Choice մրցանակի՝ տարվա գիտաֆանտաստիկ/ֆանտաստիկ շոու անվանակարգում:
Քարդաշյանը առաջադրվել է Reality TV-ի տարվա աստղ անվանակարգում, իսկ The Kardashians-ը՝ տարվա ռեալիթի հեռուստաշոու անվանակարգում: Իր անվանակարգում Քիմը պայքարում է իր 39-ամյա քրոջ՝ Քլոեի հետ։
People’s Choice Awards-ի հաղթողը հայտնի կդառնա փետրվարի 18-ին կայանալիք աստղային շոուի ժամանակ: