Les Remarquables de Martell-ը շքեղ կոնյակ է, որը կարող է ներկայանալ նաեւ, որպես էքստրավագանտ զարդ: Աշխարհի ամենաթանկ կոնյակներից մեկը ստացվում է Grande Champagne-ի երկու կոնյակի սպիրտների խառնուրդից:
Դրա բացառիկությունը կարելի է բացատրել նաեւ նրանով, որ խառնուրդը բաղկացած է երկու կոնյակից՝ յուրաքանչյուրը 70 տարեկան, որոնք ընտրվել են մառանի վարպետ Քրիստոֆ Վալտոյի կողմից։ Դրանցից մեկն ավելի երկար է հնեցվում կաղնե տակառի մեջ, դրա բույրին հատուկ են ուժն ու լարվածությունը՝ մայրու ընդգծված նոտաներով: Երկրորդը թարմ է եւ վառ՝ մեղրի, սպիտակ ծաղիկների եւ քաղցր մրգերի նոտաներով։
L’Or Réserve du Château de Chanteloup-ի նման բացառիկ խառնուրդը արժանի է ամենաշլացուցիչ շշին (dame-jeanne):
Ֆրանսիացի նկարչուհի Լորենտինա Պերիլյուն, ով հայտնի է իր մակրամե աշխատանքով, շքեղ երանգ է հաղորդել արտադրանքին՝ օգտագործելով ոսկե թելեր: «Իմ նպատակն էր անտեսանելին տեսանելի դարձնել,-ասել է նա,-Երկրից մինչեւ Արեւ, հողի արմատներից մինչեւ տերեւները, որոնք ուղղված են վերեւ՝ դեպի լույսը»:
Ոսկու թելերը խորհրդանշում են արմատները եւ զարդարված են փոքրիկ ոսկյա բեկորներով, որոնք շշին գլամուր են հաղորդում: Գլուխգործոցը լրացնում են երեք սինթետիկ շափյուղաներ եւ մեկ ադամանդ՝ 22 կարատանոց ոսկու վրա, ինչպես նաեւ՝ 300 տարեկան կաղնուց պատրաստված 40 կաբոշոն։
Maison Martell-ն առաջարկում է նաեւ պատվերով աքսեսուարներ: Baccarat-ի վեց բաժակների հավաքածու, մակրամեի ոճով պատրաստված շշի զարդարանք եւ մի զույգ սպիտակ ձեռնոցներ, որոնք կօգնեն ձեզ ստեղծել յուրահատուկ կենսափորձ: Ակնկալվում է, որ Les Remarquables de Martell-ը կվաճառվի մոտ 1,1 միլիոն դոլարով: