Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Advertisement 1000 x 90

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 7-ին և 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչև 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում ապրիլի 7-ին և 8-ին, 9-ի գիշերը և 10-ի ցերեկը, 11-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։



Նման նյութեր