«Իմ կյանքում կա ևս մեկ մարդ, ում սիրում եմ»․ Տիկնիզյանն իր նորածին որդու մասին է պատմել
Advertisement 1000 x 90

«Իմ կյանքում կա ևս մեկ մարդ, ում սիրում եմ»․ Տիկնիզյանն իր նորածին որդու մասին է պատմել

«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը СЭ-ի հետ զրույցում պատմել է որդու ծնունդի մասին:

-Ինչպե՞ս փոխվեց Ձեր կյանքը որդու ծնունդից հետո:

-Միայն դրական առումով։ Իմ կյանքում կա ևս մեկ մարդ, ում սիրում եմ։ Ես երջանիկ եմ:

-Նախկինում դուք արթնանում էիք 03:30-ին: Իսկ հիմա ընդհանրապես դադարե՞լ եք քնել։

-Հիմա կինս արթնանում է, իսկ ես շարունակում եմ քնել»։

2023 թվականի նոյեմբերին Տիկնիզյանն ամուսնացել է հեռուստահաղորդավար Յանա Ռոմաշկինայի հետ։ Մայիսի սկզբին զույգը որդի ունեցավ։