Արսեն Թորոսյանի հայտարարագիրը. 435.000$-ի պայմանագրեր՝ Առողջապահության նախարարության հետ, բնակարան՝ Ծաղկաձորում, արժեթղթեր՝ Ավստրիական բանկում
Advertisement 1000 x 90

Արսեն Թորոսյանի հայտարարագիրը. 435.000$-ի պայմանագրեր՝ Առողջապահության նախարարության հետ, բնակարան՝ Ծաղկաձորում, արժեթղթեր՝ Ավստրիական բանկում

Հայտարարագրերը հետաքրքիր են նրանով, որ հնարավորություն են տալիս հանրությանը՝ կարծիք կազմելու պետական պաշտոնյաների կամ իշխանության ներկայացուցիչների եկամուտների ու ծախսերի մասին, ակհայտ է, սակայն, որ մեր իրականության մեջ այդ գրծիքակազմը ոչ լրիվ պատկերացում է տալիս հարցի վերաբերյալ՝պայմանավորված բոլորին հայտնի հանգամանքներով: Մասնավորապես՝ բավական հետաքրքիր պատկեր է արձանագրվել Թորոսյան Արսենի տարեկան հայտարարագրում,որի առավել ուշագրավ, բայց ոչ ամբողջական տվյալները փորձենք ներկայացնել ստորև: Այսպես՝ դրանից պարզ է դարձել, որ նա լուրջ միջոնցրե է տնօրինում ինչպես Հայաստանում, այնեպս էլ արտասահմանում: Այսպես՝ բավական կարճ ժամանակամիջոցում նա հասցրել է Ավստրիական «UniCredit Bank Austria AG» բանկում ձեռք գցել 49,500 եվրոյի արժեթղթեր, կնոջը պատկանող ՄԻԲՍ բժշկական կենտրոնը Առողջապահության նախարարությունից ստացել է 65 միլիոն և 104 միլյոն դրամ (ընդհանուր՝ մոտ 435 000 դոլար), Ծաղկաձորում վարկով գնել է տուն, նախորդ տարի 2 անշարժ գույք է օտարել 20 միլիոն դրամի, ընդ որում՝ ենթադրաբար՝ բարեկամի՝ Թորոսյան ազգանունով. նույն գումարը այս տարի ծախսել է իր ընտանիքի անդամներից մեկը և այսպես շարունակ:

Blognews.am