Ասեք, խոսեք, բամբասեք միևնույն է Սերժ Սարգսյանը իր բարձունքում է` իր քաղաքական խրամատում
Advertisement 1000 x 90

Ասեք, խոսեք, բամբասեք միևնույն է Սերժ Սարգսյանը իր բարձունքում է` իր քաղաքական խրամատում

Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է․

«Մարգինալ դաշտից Սերժ Սարգսյանի մասին որոշ ծղրտոցներ լսելուց հետո իրոք հասկանում ես,որ այս երկիրում նույնիսկ այսքան արհավիրք տեսնելուց հետո «քաղաքական մանրադրամի» վերածված իրենց քաղաքական խմբակ համարող որոշների համար ինքնանպատակ է Հայաստանի 3-րդ նախագահի անունը տալ և դրանով հայտնվել ուշադրության կենտրոնում:

Բայց այդ թույլիկները չգիտեն,որ իրենք արդեն նույնիսկ մարգինալ չեն իրենք վաղուց արդեն չկան էս ամբողջ թեմայի մեջ ու չեն էլ կարող լինել:

Սերժ Սարգսյանը լեգենդար հրամանատար է,փայլուն դիվանագետ,հաղթանակած նախագահ,լուրջ պետական գործիչ դուք ով՞եք:Շատերդ քաղաքական կենսագրություն եք սկսել կերտել իր օրոք և շատերն էլ իր շնորհիվ,բայց այսօր իշխանությանը քննադատելու փոխարեն թիրախավորում եք 3-րդ նախագահին,ով՞եք էլի դուք ի՞նչ ֆռուկտ եք:

Ասեք, խոսեք, բամբասեք միևնույն է Սերժ Սարգսյանը իր բարձունքում է` իր քաղաքական խրամատում»: