«Ժողովուրդ ջան, այսօր կնայեք պառլամենտում տեղի ունեցածը, կնայեք բոլորին ու կարձանագրեք, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր ուզում են Հայաստանը դարձնել Ուկրաինա»
Advertisement 1000 x 90

«Ժողովուրդ ջան, այսօր կնայեք պառլամենտում տեղի ունեցածը, կնայեք բոլորին ու կարձանագրեք, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր ուզում են Հայաստանը դարձնել Ուկրաինա»

Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովուրդ ջան, այսօր անպայման կնայեք պառլամենտում տեղի ունեցածը: Ուշադիր կնայեք բոլորին ու կարձանագրեք, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր ուզում են Հայաստանը դարձնել Ուկրաինա` աշխարհաքաղաքական փոշի ու կորսված երկիր:

Այդ ամենը արվում է եվրոպականության քողի տակ ձեր ձայները փախցնելու համար: Այդ մարդիկ պետք է ոչ մի քվե ձեզնից չստանան, հակառակ դեպքում այսպիսի արկածախնդիր ու օտարաշահ քաղաքականության հետևանքով Հայաստանը որպես պետություն կտոր-կտոր են անելու, իսկ այդ մարդիկ իրենց տաք տեղն են գտնելու Ամերիկաներում և Եվրոպաներում:

Մի տրվեք մանիպուլացիաներին ու կեղծիքին և թույլ մի տվեք «իշխանությունը ժողովրդինն է» լոզունգներով ձեր միջոցով այդ մարդիկ կատարեն իրենց սև գործը:

Ես էլ եմ ուզում լինել Եվրամիության քաղաքացի, բայց դա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունից, անվտանգությունից և Սյունիքից ավելի մեծ արժեք չի կարող լինել ինձ համար»:



Նման նյութեր