Ամերիկահայ գործարար, ակտիվիստ և ներդրող Ալեքսիս Օհանյանն իր պաշտոնական թվիթերյան էջում լուսանկար է հրապարակել Դավիթ Չալոյանի և Երվանդ Մկրտչյանի հետ համատեղ և կից գրել
«Ես այստեղ եմ. կանգնեցնում եմ ինձ հանդիպած յուրաքանչյուր հայ մարզիկի և հաջողություն մաղթում»:
Նա իր աջակցությունն է հայտնել հայ օլիմպիականներին, Հայաստանի թիմին:
«Ես այժմ հայ օլիմպիականների հետ եմ։ Աջակցում եմ Հայաստանի թիմին, առաջ Հայաստան, մեծ սեր: Այո, լավ թիմ է: Լավ մնացեք, մեզ մի թերագնահատեք»,- ասում է Ալեքսիս Օհանյանը:
Հուլիսի 29-ին Դավիթ Չալոյանը կսկսի պայքարը Օլիմպիական խաղերում: Նրա առաջին մրցակիցը որակավորման փուլում կլինի անգլիացի Դելիշուս Օրին:
Աշխարհի փոխչեմպիոնի մասնակցությամբ մենամարտի մեկնարկը նախատեսված է Երեւանի ժամանակով 23:36-ին: