Լատվիայի նախագահն ընկել է հեծանիվից ու կոտրել ձեռքը
Advertisement 1000 x 90

Լատվիայի նախագահն ընկել է հեծանիվից ու կոտրել ձեռքը

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հեծանիվից ընկնելու հետևանքով կոտրել է աջ ձեռքի դաստակը և ձախ ձեռքի մատը։ Այս մասին հայտնում է Delfi պորտալը։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին հեծանվարշավի ժամանակ։

Անհաջող վայր ընկնելուց հետո պետության ղեկավարը դիմել է բժշկական օգնության, բժիշկները հայտնաբերել են կոտրվածքները և գիպս կիրառել։

«Հեծանվավազքի սեզոնն ավարտված է… շատ շնորհակալություն վնասվածքաբանության և օրթոպեդիայի հիվանդանոցի թիմին՝ ոչ շատ խելացի հիվանդին օգնելու համար», – կատակով ասել է երկրի ղեկավարը։

Ռինկևիչսի հասարակայնության հետ կապերի խորհրդական Մարտինս Դրեգերիսը հավելել է, որ վնասվածքը չի ազդի պետության ղեկավարի աշխատանքի վրա, նա կարող է փաստաթղթեր ստորագրել։