««Ընտանեկան բյուջեն» շատ անհավասար է բաժանվում. Աննա Հակոբյանը տասնյակ հազարանոց (դոլար) պայուսակներ է բռնում, իսկ տասնյակ հազարավոր հայաստանցի կանայք ամեն րոպե մտածում են օրվա հացի մասին»
Advertisement 1000 x 90

««Ընտանեկան բյուջեն» շատ անհավասար է բաժանվում. Աննա Հակոբյանը տասնյակ հազարանոց (դոլար) պայուսակներ է բռնում, իսկ տասնյակ հազարավոր հայաստանցի կանայք ամեն րոպե մտածում են օրվա հացի մասին»

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ պետական բյուջեն մեր բոլորիս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է, այս մասին այսօր ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Միայն մի նկատառում. «Ընտանեկան բյուջեն» շատ անհավասար է բաժանվում. Աննա Հակոբյանը տասնյակ հազարանոց (դոլար) պայուսակներ է բռնում, իսկ տասնյակ հազարավոր հայաստանցի կանայք ամեն րոպե մտածում են օրվա հացի մասին, պետական գնումների «առյուծի բաժինն» իրականացվում է մեկ աղբյուրից, 2020-21թթ 0 գումար և գույք հայտարարագրած ՔՊ-ականներն ու, հատկապես նրանց բարեկամները, այսօր արդեն աստղաբաշխական գումարներ և անշարժ գույքեր ունեն:

Տեսնես, ինչո՞ւ է «ընտանեկան բյուջեն» այդքան անհավասար բաժանվում «ընտանիքի անդամների» միջև»:

 



Նման նյութեր