Ավստրալացի դերասանուհի և պրոդյուսեր, «Բարբի» ֆիլմի աստղ Մարգո Ռոբին լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։ Այս մասին հայտնել է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա դերասանուհին հոկտեմբերի 17-ին տղա է լույս աշխարհ բերել։ Երեխայի մասին լուրը զույգի ընկերներն ու հարազատները գաղտնի են պահում։
Այնուամենայնիվ, «տատիկներն ու պապիկները պատրաստվում են թռչել Լոս Անջելես՝ հանդիպելու նորածինին»։