5 հետաքրքիր փաստեր հրեաների մասին
Advertisement 1000 x 90

5 հետաքրքիր փաստեր հրեաների մասին

Հրեաները կարող են դաջվածք ունենալ

Այն կարծիքը, որ հրեաների համար արգելված է սեփական մարմինը պատել ինչ-որ պատկերներով, իրականում միֆ է: Դա հորինել են հենց հրեաները, որոնք չեն ցանկացել, որ իրենց երեխաները դաջվածքներ անեն: Նրանք երիտասարդներին ասել են, որ Ղևետացոց գրքում նշված է, որ չի կարելի պղծել մարմինը ոչ մի դեպքում: Չնայած այդպիսի գրառում իրականում չկա այդ սուրբ գրքում:

Հանուկան հրեական գլխավոր տոնը չէ

Հանուկան պարզապես հրեաների հաղթանակի օրն է ասորիների նկատմամբ: Այն համապատասխանում է քրիստոնեական Սուրբ ծննդին: Սակայն գոյություն ունեն առավել կարևոր տոներ, ինչպիսիք են Ռոշ Հա-Շանան, Շավուոտը և Պեսահը:

Հրեաները կենտրոնացած են միայն երկրային կյանքի վրա

Ի տարբերություն քրիստանյաների, որոնք վախենում են հայտնվել դժոխքում, եթե նեղացնեն իրենց Աստծուն, հրեաների մոտ իրավիճակն այլ է: Այո, նրանք էլ «իրենց դժոխքն» ունեն, սակայն այնտեղ գտնվելու մաքսիմում ժամանակահատվածը մեկ տարին է: Այդ իսկ պատճառով հրեաները ապրում են ոչ թե հետևելով 10 պատվիրանների, այլև մեր հասարակության բարոյական սկզբունքներին:

Հրեա ծնողները նորմալ են վերաբերվում իրենց երեխաների՝ այլ ազգության անդամի հետ ամուսնությանը

Երբ կարդում ենք Նոր Կտակարանը՝ մեր մեջ միտք է առաջանում, որ հրեաները փոքր-ինչ ռասիստ են: Բանն այն է, որ ամուսնությունը ոչ հրեայի հետ առհասարակ ողջունելի չէր և համարվում էր դավաճանւթյուն: Սակայն մենք ապրում ենք 21-րդ դարում՝ փոխզիջումների, հավատարմության և ազատության ժամանակներում: Այդ իսկ պատճառով հիմա հրեա ծնողները ազատորեն թույլ են տալիս ընտրություն կատարել սեփական ցանկությամբ: Սակայն, իհարկե, կան շատ պահպանողական ընտանիքներ, որտեղ հին օրենքները խստորեն պահպանվում են մինչ այժմ:

Հրեաներն ուտում են խոզի միս

Այս հարցում հրեաներն ու մահմեդականները մի ընդհանրություն ունեն՝ երկուսի Սուրբ գրքերն էլ խորհուրդ չեն տալիս սննդի մեջ խոզի միս օգտագործել: Սակայն եթե մահմեդականների մոտ սա խիստ պահանջ է, ապա յուրաքանչյուր հրեա այժմ ինքն է որոշում՝ ինչ է իրեն կարելի ուտել, իսկ ինչ չի կարելի: