«Իմ մեգատաղանդավոր ու իսկական ընկերները». Անդրեն, Սիրուշոն, Նազենին ու Ավետը՝ AMVA 2024-ին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Իմ մեգատաղանդավոր ու իսկական ընկերները». Անդրեն, Սիրուշոն, Նազենին ու Ավետը՝ AMVA 2024-ին

Լոս Անջելեսի Dolby թատրոնում կայացել է Armenian Music Video Awards-ը, որի շրջանակում արտիստերը պարգեւատրվել են իրենց՝ ամենից շատ դիտումներ գրանցած ու սիրված տեսահոլովակների համար: Երգիչ Անդրեն նույնպես եղել է մրցանակակիրների թվում: Նա արարողությունից կիսվել է մի քանի լուսանկարով, որոնցում մեկ այլ մրցանակակրի՝ Սիրուշոյի, եւ հաղորդավարներ Ավետ Բարսեղյանի ու Նազենի Հովհաննիսյանի հետ է:

Ինքը՝ երգիչը, ընտրել է սպիտակ անսամբլ՝ սպիտակ տաբատ ու պիջակ, որի օձիքին փայլում է արծաթյա անմոռուկը:

Ավետը նախընտրել է սեւ կոստյում եւ վերնաշապիկ, իսկ տեսքն ավելի վառ է դարձրել դեղին ժիլետով:

Սիրուշոն մետաղական փայլ ունեցող միդի զգեստով է, որն ունի առանձնացված տոպ եւ ծոմապատ շրջազգեստ:

Իսկ Նազենին նախընտրել է կանաչը. զգեստի տոպն աչքի է ընկնում պարանոցը զարդարող կանաչ քարերով, իսկ շրջազգեստն ունի ծաղկային կառուցվածք:

«Իմ մեգատաղանդավոր ու իսկական ընկերները: Անչափ սիրում եմ ձեզ»,-հրապարակումը մակագրել է Անդրեն: