Snoop Dogg-ը վերադառնում է մեծ էկրան։ Նա կկատարի «Վերջին մարդը» գիտաֆանտաստիկ ֆիլմի գլխավոր դերը եւ հանդես կգա որպես պրոդյուսերներից մեկը, ֆիլմի ռեժիսորն է դառնալու Լյուկ Բեսոնը։
Սա նրանց երկրորդ համագործակցությունն է 2006թ. «Արթուրը եւ մինիպուտները» անիմացիոն ֆիլմից հետո։
Չնայած սյուժեի մանրամասները զգալի չափով գաղտնի են պահվում, ըստ լուրերի՝ «Վերջին մարդը» լինելու է հետաշխարհիվերջյան պատում՝ ոգեշնչված դասական գիտաֆանտաստիկայի ազդեցություններից, ինչպիսին են «Կապիկների մոլորակը» եւ Snoop Dogg-ի սեփական երգը՝«Last Man Standing»-ը։ Սպասվում է, որ ֆիլմը կհամադրի Բեսոնի ֆիրմային ոճը՝ գիտական ֆանտաստիկայի, կոմեդիայի եւ էքշընի միքս, որը կհիշեցնի նրա կուլտային կլասիկան՝ «Հինգերորդ տարրը», գրել է Hypebeast-ը։
«Վերջին մարդը» ֆիլմի, որը նախատեսված է 2025թ., նկարահանումները խոստանում են դառնալ գիտաֆանտաստիկական պատումի եւ Snoop Dogg-ի ինքնատիպ ստեղծագործական տեսլականի նորարարական համաձուլվածք։