Շատերը, հավանաբար, վերջերս նկատած կլինեն Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի ոճային փոփոխությունը։
Նա կրում է ավելի երկար, գանգուր ազեր եւ արծաթյա կամ ոսկե շղթաներ։ Tiltify հարթակը աճուրդի է հանել Ցուկերբերգի «ոսկե շղթաներից մեկը, որը նա կրում էր իր նոր ոճը փորձարկելու առաջին օրերին»:
Թեեւ շղթայի շուկայական արժեքը կազմում էր ընդամենը 425 դոլար, այն, ի վերջո, վաճառվել է 40500 դոլարով, ինչը մոտ 100 անգամ գերազանցում դրա սկզբնական արժեքին: Ցուկերբերգի շղթայի վրա, ընդհանուր առմամբ, 96 խաղադրույք է կատարվել, որը նա, հավանաբար, միայն մեկ անգամ է կրել: Մեկնարկային սակագինը 2500 դոլար էր, եւ այն շարունակում էր աճել:
«Այս խորհրդանշական շղթայի հետ դուք կստանաք իրը հաստատող վկայական, որն անձնական տեսանյութի տեսքով է՝ հենց ոսկյա շղթայի սեփականատեր Մարկ Ցուկերբերգից»,-ասվում է աճուրդի տան էջում։